ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաղրամյան պողոտայում իրավիճակը սրվել էր. պատգամավորները հանդարտեցրել են

16.04.2018 21:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բաղրամյան պողոտայում իրավիճակը սրվել էր. պատգամավորները հանդարտեցրել են

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ սրվել էր իրավիճակը։ Մի մեծ խումբ մարդիկ են հավաքվել ոստիկանների քաշած փշալարի առջեւ։ Իրավիճակը հանդարտեցրել է ժամանած ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Ցուցարարները նրան հայտնել են, թե ոստիկանությունը չի պահպանում նախնական պայմանավորվածությունը փշալարերն առաջ չտալու վերաբերյալ։

Դուրս ենք եկել փողոց, որ ժողովրդի մեջ ընդհարումներ չլինեն. Ապրիլյան պատերազմի տղաները Բաղրամյանում են. Լուսանկարներ

Ոստիկաններն էլ իրենց հերթին դժգոհել են, իբր իրենց ուղղությամբ իրեր են նետում։

Միրզոյանը իրավապահների հետ պայմանավորվել է, որ փշալարերն առաջ չեն տալու։

Իրավապահները նաեւ հագել են հակագազերը, ինչը ցուցարարների մոտ տպավորություն է ստեղծել, թե հատուկ միջոց են կիրառելու, սակայն հակագազերն արագորեն հանել են։

Ժամանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը հորդորել է ոստիկանների ուղղությամբ որեւէ բան չշպրտել, անհարգալից չխոսել։

Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում եւ Ֆրանսիայի հրապարակում հանգիստ է։

Նշենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է վաղվա գործողությունների պլանը՝ բոլոր ուղղություններով շրջափակել ԱԺ շենքը եւ խափանել հատուկ նիստը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА