ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թալիբները մերժել են ընտրություններին մասնակցելու Աֆղանստանի նախագահի առաջարկությունը

16.04.2018 20:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թալիբները մերժել են ընտրություններին մասնակցելու Աֆղանստանի նախագահի առաջարկությունը

«Թալիբան» (Ռուսաստանում արգելված) շարժումը երկուշաբթի մերժումով է պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ այս տարվա հոկտեմբերին երկրում կայանալիք խորհրդարանական և տեղական ընտրություններին մասնակցելու վերջերս արած կոչը: 

Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Ավելի վաղ Ղանին թալիբներին առաջարկել էր մասնակցել ընտրություններին՝ դա դիտարկելով որպես Աֆղանստանում խաղաղ գործընթացը կարգավորելու հնարավորություն:

«Թալիբան» շարժումը երկուշաբթի հայտարարել է, որ իր համար գերակա է մնում պայքարը երկրում օտարերկրյա ռազմական ներկայության դեմ:

«Ներկայում, - պնդում է «Թալիբանը», - բոլոր քաղաքական և ռազմական որոշումներն Աֆղանստանում ընդունվում են օտարերկրացիների կողմից:

Իշխանական մարմիններում ընտրվելու հնարավորություն ունեն միայն նրանք, որոնց արդեն ընտրել են Սպիտակ տունը և Պենտագոնը»: 

Շարժումն առաջիկա ընտրությունները բնութագրել է որպես «բեմադրված միջոցառում» և աֆղան ժողովրդին կոչ է արել ձեռնպահ մնալ դրանց մասնակցելուց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА