ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք» խմբակցության մյուս անդամները հյուրի կարգավիճակով հայտնվեցին Բաղրամյան պողոտայում

16.04.2018 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ելք» խմբակցության մյուս անդամները հյուրի կարգավիճակով հայտնվեցին Բաղրամյան պողոտայում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, դուրս գալով «Նաիրի» բժշկական կենտրոնից, ուղևորվեց Բաղրամյան պողոտա և միացավ ցուցարարներին:

Բաղրամյան պողոտա են եկել հյուրի կարգավիճակով նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանը։

Դուրս ենք եկել փողոց, որ ժողովրդի մեջ ընդհարումներ չլինեն. Ապրիլյան պատերազմի տղաները Բաղրամյանում են. Լուսանկարներ

Հիշեցնենք՝, որ վերջիններս ի սկզբանե չէին միացել Փաշինյանի շարժմանը, ավելին նշել էին, որ րեն ողջունում փողոցային պայքարը, բայց հայտարարել էին, որ «եթե իրենց որևէ գործընկերոջ քթից արյուն գա, տեղում կլինեն»։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք այս քայլով իրենք ցույց են տալիս, որ միանում են «Քաղաքացիական պայմանագրին», Էդմոն Մարուքյանն ասաց. 

«Դա նշանակում է՝ բոլորս այստեղ ենք, որ բռնություն չլինի»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА