ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նաիրի» են տեղափոխվել երեք ոստիկան, նրանց ու Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում. Անատոլի Գնունի

16.04.2018 17:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նաիրի» են տեղափոխվել երեք ոստիկան, նրանց ու Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում. Անատոլի Գնունի

«Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Սերժ Սարգսյանի մայրը չի մահացել. «Նաիրի» ԲԿ

«Փաշինյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, աջ դաստակի կտրած-ծակած վերք է: Վիրակապարանում մշակվում է», -  այս մասին ասել է  ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։

Ի դեպ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բուխումների հետևանքով մի քանի տուժածներըՇտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Երևանի երեք հիվանդանոց՝ «Էրեբունի» ԲԿ, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Թե ընդհանուր քանի տուժած է տեղափոխվել հիվանդանոցներ, շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը չասաց՝ նշելով, որ պետք է դեռ հոսպիտալացումները խմբավորել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА