ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմպիոնների լիգա. Սալահը շրջանցել է Ռոնալդուին լավագույն գոլի մրցույթում

16.04.2018 16:43 ՍՊՈՐՏ
Չեմպիոնների լիգա. Սալահը շրջանցել է Ռոնալդուին լավագույն գոլի մրցույթում

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ռոնալդուն շնորհավորել է որդուն` դպրոցական առաջնության լավագույն ռմբարկու դառնալու առթիվ

Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Սալահի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (2:1): Այդ գոլը ստացել է ձայների 39 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի շքեղ գոլը Թուրինի «Յուվենտուսի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որում պորտուգալացի հարձակվողը շրջադարձ հարվածով գրավել էր իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը (30 տոսկոս)։

Լավագույն եռյակը եզրափակել է «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (14 տոկոս):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА