ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դումայում բախումներ են ընթանում

16.04.2018 16:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դումայում բախումներ են ընթանում

Սիրիայի Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում բախումներ են ընթանում Ազգային գվարդիայի կառավարական ջոկատների և զինյալների միջև. կան զոհեր և վիրավորներ, իրադարձությունների վայրից հայտնել է ТАСС-ի թղթակիցը:

Ընթանում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստը.Ուղիղ

Բախումներն սկսվել են Էր-Ռահմանի թաղամասում: Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ գտնվող շենքերից մեկում նախքան քաղաքի ազատագրվելը տեղավորված էր զինյալների խոշոր զինանոցը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 13-ին ամբողջությամբ ավարտվել է զինյալների դուրսբերումը Դումայից, ընդամենն այնտեղից դուրս են բերվել 21 հազարից ավելի զինյալներ և նրանց ընտանիքի անդամներ:

Երկուշաբթի այս քաղաքում պետք է աշխատանքն սկսեն ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք հատուկ Սիրիա են ժամանել ապրիլի 7-ին Դումայում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն անցկացնելու նպատակով, որտեղ, ըստ որոշ պնդումների, կիրառվել է քիմիական զենք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА