ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի ծրագրած գործողությունները իրական սպառնալիք են՝ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար

16.04.2018 00:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանի ծրագրած գործողությունները իրական սպառնալիք են՝ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար

ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են եւ իրենց դրսեւորման պարագայում առերեւույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն: Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար: Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին եւ որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»:

«Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է». Հենրիխ Մխիթարյանն արձագանքում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА