ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջին տիկնոջ առաջին սխալը (Ֆոտոշարք)

15.04.2018 17:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Առաջին տիկնոջ առաջին սխալը (Ֆոտոշարք)

   Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս: Եկեղեցում այս կարգն ունի ավետարանական լուրջ հիմնավորում եւ պատգամի գործադրումով կանայք ու աղջիկները ցուցաբերում են հնազանդություն, խոնարհություն ու համեստություն ոչ միայն առաքելական խոսքին, այլ հենց ուղղակի Աստծուն, քանի որ ավետարանական յուրաքանչյուր տող ու պատգամ գրվել է Աստծո Սուրբ Հոգով:

Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ, Հայաստանը անցնցում պահող քայլ. Արմեն Աշոտյանը

«Եթե մենք ունենք պատկառանք ու երկյուղ Աստծո տուն մտնելիս, որքան եւս առավել պետք է պատկառանքով ու խոնարհությամբ ծածկենք մեր գլուխը Նրա առջեւ աղոթելիս, Ում ահից «քերովբեները թեւասքողվում են, սերովբեները սարսելով ամփոփվում իրենց մեջ, իսկ տերություններն ու պետությունները չեն համարձակվում նայել», - ասում է Ս. Խոսրով Անձեւացին` երկրորդելով  Սուրբ Պողոս առաքյալի խոսքը:

Ելնելով վերոնշյալից՝ առ այսօր ընդունված է, որ կինը եկեղեցի մտնելիս կամ աղոթելիս գլխաշորով ծածկի գլուխը, իսկ տղամարդը` ընդհակառակը` գլխաբաց լինի: Այս կարգը պահում են աշխարհի տարբեր երկրների քրիստոնյա կանայք, ընդ որում՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից:

Բայց, արի ու տես, որ լինելով առաջին քրիստոնյա երկիրը՝ Հայաստանում այս կանոնին հետեւողական չեն՝ նախեւառաջ հենց առաջին դեմքերը: Թվում էր, որ նոր վարք ու բարք իրենց հետ կբերեն ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ու բրիտանական էլիտայի հետ շփված իր տիկինը՝ Նունե Սարգսյանը, բայց ամենեւին էլ այդպես չեղավ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երկու օր առաջ Մայր Աթոռում ընդունել է ՀՀ նորընտիր նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ եւ առաջին տիկնոջը՝ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Իսկ հանդիպումից հետո՝ նրանք այցելել էին Մայր Տաճար: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ տիկին Նունեն առանց գլխաշորի էր: Գուցե տեղյակ չէր եկեղեցու այցելելու կանոնից կամ իրեն չէր զգուշացվել, բայց, ամեն դեպքում, բավական է նայել շուրջը եւ տեսնել, թե ինչպես են այլ երկրների առաջին տիկնայք ներկայանում եկեղեցում: Ի դեպ, հետեւելով նաեւ նորաձեւությանը եւ օրինակ ծառայելով մյուսներին:

Սերժ Սարգսյանի մայրը չի մահացել. «Նաիրի» ԲԿ

Եվ այսպես՝  Ուկրաինայի նախագահ ՊՅՈՏՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ կինը՝ ՄԱՐԻԱ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ իր հագուկապով մշտապես հիացրել է ուկրաինուհիներին: Ավելին՝ անգամ Մեծ Պահքի ժամանակ մի շարք ուկրաինուհիներ ուշիուշով հետեւում են, թե որքան համեստ, նորաձեւ եւ ներկայանալի կարելի է հագնվել եկեղեցական տոներին եկեղեցի այցելելիս:

Այս կանոնին խիստ հետեւողական են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ, երբ դեռ չէր բաժանվել կնոջից՝ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՅԻՑ, նրա հետ յուրաքանչյուր անգամ եկեղեցի այցելելիս, կարելի էր տեսնել, թե ինչպես է ՌԴ առաջին տիկինը գլուխը ծածկում սպիտակ գլխաշորով:

Ի դեպ, նրանց նախորդներն էլ նույնքան հետեւողական էին այս հարցում: ՌԴ նախկին նախագահ, այսօր արդեն ՌԴ վարչապետ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ կինը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԱՆ, նույնպես սպիտակ գլխաշորով էր մտնում եկեղեցի՝ անկախ նրանից իրենց երկրում էին, թե՝ այլ:

ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ կինը՝ ՄԵԼԱՆՅԱ ԹՐԱՄՓԸ, թեպետ ոչ միշտ է եկեղեցի այցելելիս պահպանում այս կանոնը, բայց, համենայնդեպս, կարեւոր արարողությունների ժամանակ մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ գլխաշորերով ու գլխարկներով:

ԱԱԾ պետ Գեվորգ Կուտոյանի հարցազրույցը՝ «Արմենպրեսին»

Հեռու չգնանք՝ հենց մեր միակ քրիստոնյա հարեւան երկրում՝ Վրաստանում, նույնպես այս կարգը պահում են, ամենայն ուշադրությամբ: Վրաստանի նախագահ ԳԵՈՐԳԻ ՄԱՐԳԵԼԱՇՎԻԼԻԻ կինը՝ ՄԱԿԻ ՉԻՉՈՒԱՆ, որը լինելով նկարչուհի եւ դերասանուհի, բավական աստղային անձնավորություն է, եկեղեցի այցելում է բացառապես գլուխը ծածկած:

Եկեղեցի այցելելիս գլխաշորով գլուխը ծածկելու կանոնին հետեւում են անգամ Հարավային Աֆրիկայում: Կից լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչպես են եկեղեցի այցելում Զամբիայի հանրապետության նախագահ ԷԴԳԱՐ ԼՈՒՆԳՈՒՅԻՆ եւ իր տիկինը՝ ԷՍԹԵՐ ԼՈՒՆԳԻՆ:

Մյուս երկրների առաջին տիկնանցից այս կանոնի պահպանմամբ՝ հետ չի մնում նաեւ Հարավային Կորեայի նախագահ ՄՈՒՆ ՉԺԵԻՆԻ կինը՝ ԿԻՄ ՋՈՒՆԳԸ:

«Զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի». Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Վերջիվերջո, նույնիսկ Անգլիայի թագուհին՝ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴՆ է եկեղեցի այցլելում՝ շքեղ գլխարկներով, բայց ոչ գլխաբաց:

Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА