ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը. Նիկոլ Փաշինյան

14.04.2018 19:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը Հանրային ռադիոյի շենքն ազատելուց հետո, քայլերթ իրականացնելով Խանջյան փողոցով և անցնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմացով, պահանջում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլին» կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Ռուբեն Հայրապետյանի հայտնի խոսքերը, երբ նա հայտարարել էր, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտա։

«Ռուբեն Հայրապետյանն իր կուսակցության շեֆի նման խոսքից թռնող է, Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ծակ ու ցեխոտ գնդակ նետեց դեպի ՀՖՖ՝ հայտարարելով, որ այն այսօրվա ֆուտբոլի սիմվոլն է։

«Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА