ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.04.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՄԱՐՅԱ ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆ («ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր, ՆՐԱՆՔ ՍԼԱՆՈՒՄ ԵՆ» ԹՐԱՄՓԻ` ՍԻՐԻԱՆ ՌՄԲԱԿՈԾԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Պենտագոնից հայտնում են, որ ռուսական ՀՕՊ արդյունավետությունը ստուգելու համար Թրամփը որոշել է հրթիռով ինքը թռչել:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ (ՆԱԽԱԳԱՀԻ` ԴԵՌԵՎՍ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նախագահականից հայտնում են` քանի դեռ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատակազմ չունի, ստիպված ինքը «сам дневальный, сам дежурный» պիտի աշխատի:

 

ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ (ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԹ ԱԿՑԻԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՉԷ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Փան մը չէ…

 

ՌԵՏՐՈ (ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` «ՈՉ ՄԵԿԻ ՄԵՂՔՆ ՈՒ ՍԽԱԼՆ ԻՄ ՎՐԱ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐՑՆԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր…

 

ՄԵՂՔ ԷՐ ԹՌՉՆԱԿԸ (ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԼՔԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` «ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻՆ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

Եվ ահա, երբ դաշնակցական երամը թռչում էր դեպի հարավ, մի փոքրիկ, բայց գոռոզ թռչնակ ասաց. «Անձամբ ես կթռչեմ ուղիղ դեպի արեւը»,- եւ նա սկսեց թռչել դեպի վեր ու վեր, բայց շուտով նրա թեւիկներն այրվեցին, ու նա…

 

ՈՆՑ ՈՐ ՇՈՈՒՆ ՉՍՏԱՑՎԵՑ («ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱԺ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ` ՈՂՋ ԴԱՀԼԻՃԸ ԳՈՒՆԱՎՈՐ ԾԽՈՎ ԼՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վենետիկի հանձնաժողովից հայտնում են, որ «Ելքի»` ԱԺ-ում արած ծխակցիան անընդունելի է, քանի որ ծխի գույներից բացակայում էր голубой գույնը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА