ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.04.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, «Էլեկտրիկ Երեւանի» հայտնի ակտիվիստներից, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ: Այժմ նա քննադատում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները: «Այսօրվա ապատիայի պատճառը նախկին ընդդիմությունների սխալ քաղաքական գործընթացների ձեւավորելն է եւ անընդհատ տապալվելը: Եթե դու ժողովրդին ակնհայտ հիասթափության են տանելու` իրավունք չունես նման գործընթաց նախաձեռնել»,- ընդգծեց Սամսոնյանը` մեջբերելով Նիկոլ Փաշինյանի` նախկինում արված հայտարարությունները: Իսկ այնուհետ նա անում է թեեւ զարմանալի, բայց միանգամայն իրավացի դիտարկում` քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը նմանեցնելով առանց հանդիսատեսի թատրոնի. «Դերասանները վատն են, հանդիսատեսը հոգնել է»: Դե ինչ, փաստը մնում է փաստ` ներկայիս քաղաքական թամաշան այնքան վատն է, որ մարդիկ դրա հավեսը չունեն:

ԶԱՐՄԱՆՔ

Հայտնի է, որ անգամ փչացած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամանակ է ցույց տալիս: Դա միանգամայն վերաբերում է նաեւ ճղճղան ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ: Ինչքան էլ զարմանալի լինի, տիկինը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանի պայքարից ինչ-որ բան կստացվի, եւ ավելին. «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր բազմիցս ձախողվել են, բազմիցս տարբեր հայտարարություններ են արել, իրենց քվեարկություններով եւ իրենց վարքագծով բազմիցս նպաստել ու աջակցել են գործող իշխանություններին, այդ մարդկանց նկատմամբ ես չունեմ վստահություն: Հետեւաբար, Փաշինյանին ես որեւէ առաջարկ ներկայացնելու խնդիր չեմ տեսնում»: Ինչեւէ, ինչքան էլ զարմանալի լինի, պայծառացման պահեր լինում են բոլորի մոտ, անգամ` Զարուհի Փոստանջյանի:

Ինչպես հայտնի է, բավականին հաճախ մեղադրանքներ են հնչում, որ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ տուժել են իշխանությունների գործողություններից: Բայց արի ու տես, որ ներկայիս` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված ընդդիմադիր շարժման երեսից լրագրող է տուժել: Չորեքշաբթի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ երեկոյան կազմակերպված հավաքի մասնակիցները ճայթուկ են պայթեցրել, ինչի հետեւանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը: «Նմանատիպ գործողությունները մարդաշատ վայրերում թույլատրելի չեն: Ակնհայտ է, որ օգտագործված ճայթուկը վտանգ է ներկայացնում եւ կարող էր ծանր հետեւանքներ ունենալ հավաքի մասնակիցների համար եւս»,- նշում է կայքը: Բայց ամենազարմանալին այն է, որ, երեւի թե, այսքանից հետո այդ ընդդիմադիրները դեռ կհամարձակվեն խոսել խոսքի ազատությունից եւ «բռնապետական ռեժիմից»:

Ասում եք բռնապետությո՞ւն է: Դե, ինչքան էլ զարմանալի լինի, դուք բռնապետություն չեք տեսել: Այ, հիմա տեսեք: Ադրբեջանի նախագահի թեկնածու ՀԱՖԻԶ ՀԱՋԻԵՎԻ մայրը քվեարկել է ոչ թե սեփական որդու, այլ Իլհամ Ալիեւի օգտին: Որդու` Հաֆիզի խոսքերով, հաշվի առնելով մոր տարիքը (85 տարեկան է), քվեատուփը տարել են նրանց տուն, եւ մայրը ձայնը տվել է ոչ թե որդուն, այլ Իլհամին, քանի որ տարբերություն չի դնում «որդիների» միջեւ: Կարծում եք սեփական որդուն քվե տալ չէ՞ր ուզում: Իհարկե, ուզում էր, բայց գոյություն ունի կպչուն վախը: Չէ՞ որ հարեւան մազութային սուլթանատում նաեւ դեպքեր են հայտնի, որ հրդեհի կամ ջրհեղեղի դեպքում առաջին հերթին Ալիեւի նկարն  էին փրկում, որպեսզի նկարի վնասման պատճառով չհայտնվեն ճաղերի հետեւում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА