ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լենինի մասունքը պետք է հողին հանձնվի, իսկ Ստալինի աճյունը՝ Վրաստանին. Ռամզան Քադիրով

13.04.2018 15:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լենինի մասունքը պետք է հողին հանձնվի, իսկ Ստալինի աճյունը՝ Վրաստանին. Ռամզան Քադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ստալինի աճյունը պետք է հանձնել նրա հայրենիքին՝ Վրաստանին, իսկ Լենինի մարմինը անհրաժեշտ է թաղել: 

Պետք չէ ոչ մեծ տերություններին ծնկի բերել. Լուկաշենկո

«Ինչու է Ստալինի գերեզմանը Մոսկվայում: Նրա մեղքով բազմաթիվ ռուսաստանցիներ են զոհվել, տանջահար արվել, անցել ճամբարներով: Նա իր ժամանակին ոչնչացրել է 300 հազար չեչենների ու ինգուշների: Նրա հրամանով սպանում էին երեխաներին, կանանց, ծերերին, այրում էին գյուղերը: Ահա այպիսի «հերոս» է նա,- հայտարարել է Քադիրովը:

Նա նշել է, որ իր համար Ստալինը սատանա է, չարագործ, վերջացած բռնակալ, և երբ նրա ազգանունը լսում է, հուզմունքից և ատելությունից ձեռքերը սկսում են քրտնել:

Չեչնիայի ղեկավարը խոսել է նաև Կարմիր հրապարակի դամբարանում պահվող Լենինի դին թաղելու մասին:

«Ինչու եք տանջում Լենինի դիակը և ամեն անգամ այն մաքրում, չէ՞ որ նա սուրբ մարդ չէ: Իմ խորին համոզմամբ՝ Լենինի մասունքը պետք է հողին հանձնվի, իսկ Ստալինի աճյունը՝ իր հայրենիք Վրաստանին»,-ասել է Չեչնիայի ղեկավարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА