ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-ն արգելել է սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին հաց տեղափոխել

12.04.2018 13:25 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍԱՊԾ-ն արգելել է սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին հաց տեղափոխել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք:

«Երեւան Սիթիում» «շահումով» հաց են վաճառում

Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե հացի արտադրամասի գործունեությունը, թե արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը:

Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու և սահմանված նորմերին համապատասխանող տրանսպորտային միջոցով հացի մատակարարում իրականացնելու հանձնարարականններ, սահմանվել է ժամկետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА