ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

11.04.2018 23:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱԲԱՐ (ԱԹԵՇՅԱՆԻ ԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Էրդողանինը` Էրդողանին, հայերինը` հայերին:

 

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳԻՍՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՐԱՖՖԻԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունների հաճախորդն է, բայց դե, ինչպես ասում են ռուսները` клиент всегда прав:

 

ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ (ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԻՄ-ից հայտնում են, որ Պարույրի փորացավը բնավ էլ ժողովուրդը չէ, այլ նրա կարծիքով` նախագահի թեկնածուի ապակուսակցական լինելու հանգամանքը արվել է հատուկ իր համար, որպեսզի նա էլ երբեէ նախագահ չդառնա:

 

 

 

ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՆՈՐ ՍԻԹԻՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` գործարար Սամվել Ալեքսանյանին նշանակել փոքր բիզնեսի թաղման գրասենյակի գործադիր տնօրեն:

 

ՀԻՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ` ՆՈՐՈՎԻ (ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ԻՐ ՈՒԶԱԾ` ԲՀԿ-Ի ԱՐՏԱՔԻՆ ԳԾՈՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԲՀԿ-ից հայտնում են, որ թագավորը պաշտոնները բաժանելիս Նաիրա Զոհրաբյանի դեպքում առաջնորդվել է «վերադարձ ի շրջանս յուր» կարգախոսով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА