ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ՝ ՄԻԱՅՆ ԱՐԱԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

11.04.2018 22:45 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՍԿ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ՝ ՄԻԱՅՆ ԱՐԱԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

«Իրավունքը» առիթներ ունեցել է անդրադառնալու Արտաշատի բժշկական կենտրոնում տիրող անմխիթար վիճակին: Այդ թվում, որ կեղտոտ, գարշահոտ, ջարդված մահճակալներով ու կեղտից պլպլացող վերմակներով հիվանդասենյակ կոչվածներում բուժում էին ստանում քաղաքացիներ: Հիվանդանոց մեր այցի պահին էլ, բառիս բուն իմաստով, ջարդուխուրդ եղած մահճակալներին պառկած էին հիվանդներ, որոնք մի կողմից` կաթիլային էին ստանում, մյուս կողմից՝ շնչում խոնավ ու գարշահոտ հիվանդասենյակի օդը:

Արցախի պողոտայից 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

 

Ի՞նչ է մտածում այդ բժշկական կենտրոնի մասին վերադասը՝ Արարատի մարզպետարանի առողջապահության վարչությունը, ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում՝ հիվանդանոցը գոնե սանիտարահիգիենիկ նորմալ վիճակի բերելու համար: Այս հարցերի պատասխանները ստանալու համար մարզպետարանից մեզանից գրավոր հարցում էին պահանջել: Եվ ահա, մեր հետեւյալ հարցերին, թե ինչո՞վ է պայմանավորված Արտաշատ ԲԿ-ի ոչ սանիտարահիգենիկ վիճակը, ինչո՞ւ են հիվանդասենյակներում տեղադրված ավերված մահճակալները՝ կեղտից պլպլացող վերմակներով հանդերձ, ինչո՞ւ է ԲԿ-ն նման վիճակում հիվանդներ սպասարկում եւ այլն, ստացանք Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանի հետեւյալ համառոտ պատասխան-արդարացումը.

- Ձեր կողմից ուղարկված հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի պատվիրատվությամբ իրականացվում է հիմնանորոգում: Հիմնանորոգման աշխատանքների պատճառով կենտրոնն իր ծառայությունները ժամանակավորապես մատուցում է ոչ լիարժեք պայմաններում, ինչը, բնականաբար, երբեմն կարող է առաջ բերել անհարթություններ ու խնդիրներ, հատկապես հին մասնաշենքի, սարքավորումների ու գույքի պարագայում: Հավելենք, որ 2018թ. սեպտեմբեր ամսին, ըստ ծրագրի, կավարտվի կենտրոնի հիմնանորոգումը, այն կհամալրվի նորագույն բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտ գույքով, ու հիվանդանոցն իր բոլոր բաժանմունքներով՝ հնարավորություն կունենա ազգաբնակչությանը մատուցել բարձրորակ եւ լիարժեք ծառայություն: Առաջարկում ենք ձեզ այցելել վերոհիշյալ առողջապահական հիմնարկի հիմնանորոգվող մասնաշենք, տեղում ծանոթանալ իրականացված աշխատանքներին եւ համոզվել, որ մոտ ապագայում Արտաշատն իսկապես ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն:

ՇՈՂԱՑՈՂ ԱՌԻԹՄԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է

Պատասխանն առնվազն տարօրինակ էր այս առումով: Հիվանդանոց արդեն այցելել ենք: Սակայն այնտեղ վերանորոգման որեւէ հետք մեր աչքին չի ընկել: Ուրեմն, կոնկրետ որտե՞ղ է իրականացվում վերանորոգումը: Մարզպետարանից մեզ պատասխանեցին, որ ոչ ամբողջ հիվանդանոցում, բայց մասնաշենքերում իրականացվում է վերանորոգում: Այ քեզ բան, մասնաշենքը հիվանդանոց չէ՞: Բայց լավ, եթե անգամ վերանորոգում է իրականացվում, հնարավոր չէ՞ հիվանդներին տեղափոխել արդեն վերանորոգված մասնաշենքեր, եթե իհարկե նմանները կան: Իսկ եթե չկան, թույլատրելի՞ է մարդուն բուժծառայություն ցուցաբերել մի այնպիսի վայրում, որտեղ անգամ առողջ մարդու մոտ առողջական խնդիրներ են առաջանում: Վերջապես, ի՞նչ կապ ունի հինվանդանոցի վերանորոգել-չվերանորոգելը սովորական կեղտոտության հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА