ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ով ուզում է լինի նախագահը, միայն թե ժողովրդի համար բարելավում լինի»

11.04.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ով ուզում է լինի նախագահը, միայն թե ժողովրդի համար բարելավում լինի»

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցող հյուրերի շարքում էր ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, պատմաբան, հայագետ, ի.գ.դ., պրոֆեսոր ՌԱՖԱԻԼ ԶԻՆՈՒՐՈՎԸ: Արարողությունից ստացած տպավորությունների, հայաստանյան եւ ռուսաստանյան քաղաքական գործընթացների, ինչպես նաեւ արդի մարտահրավերների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ, Հայաստանը անցնցում պահող քայլ. Արմեն Աշոտյանը

«ՀԵՏՈ Ի՞ՆՉ, ՈՐ ՓՈԽՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ...»

– Հայաստանն արդեն նոր նախագահ ունի, շուտով նաեւ կլինի ՀՀ վարչապետի ընտրությունը: Ըստ Ձեզ, այս փոփոխություններն ի՞նչ կերպ կանդրադառնան ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա:

– Կցանկանայի, որ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ չլինեին, քանի որ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը մեր միակ ռազմավարական դաշնակիցն է: Ինչ վերաբերում է տպավորություններին, ինչ ուզում է լինի, միայն թե Հայաստան երկրի, հայ ժողովրդի համար բարենպաստ լինի: Այս մասին Երեւանում տարբեր մարդկանց հետ եմ խոսել, եւ ինձ ասում էին` հետո ի՞նչ, որ փոխվում է նախագահը: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում` ուզում ես անունը ծաղկաման դիր, միայն թե վառարանը մի գցիր: Այնպես որ, ով ուզում է լինի նախագահը, միայն թե ժողովրդի համար բարելավում լինի: Հայաստանն այլեւս խորհրդարանական երկիր է, եւ ինչպես Անգլիայում, երկրի գլխում կլինի վարչապետը: Իհարկե, մենք դեռ չգիտենք` ով կլինի նա, բայց կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա այն որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ, օրինակ, ի՞նչ անի Հայաստանը, ո՞ւմ վրա հենվի` ԱՄՆ-ի՞, Թուրքիայի՞, Իրանի՞, իհարկե` նրանցից ոչ մեկի, այլ` Ռուսաստանի: Սա լավ հասկանում են ինչպես հայերը, այնպես էլ պաշտոնական Մոսկվան: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ամեն դեպքում, ուզում եմ դրան հավատալ:

«ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻԱՆԱ»

– Ադրբեջանի նախագահական ընտրություններն են, որն առանձնացավ Ալիեւի կողմից Ստեփանակերտն ու Երեւանը, այսպես ասած, ,հետ վերադարձնելու» հայտարարություններով: Ի՞նչ կասեք նման հռետորաբանության մասին:

– Նրա բառերի մեջ շատ վատ թաքնված սպառնալիք կար: Առաջին հերթին` նա գիտակցաբար  թույլ է տալիս պատերազմի վերսկսման հնարավորություն, եւ դրա հետ մեկտեղ, նա գիտի, որ Հարավային Կովկասում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է, ընդ որում` ռազմավարական: Եվ իմանալով ու իրեն թույլ տալով նման վարքագիծ, ստացվում է, որ նաեւ Ռուսաստանի նկատմամբ է նման վարքագիծ դրսեւորում: Իհարկե, սա որպես պատմաբան եմ ասում, այլ ոչ թե` քաղաքական գործիչ: Ինչեւէ, Հայաստանը համաշխարհային համբավ ունեցող անկախ հանրապետություն է` բոլորի կողմից ճանաչված, որն ունի իր տարածքները, եւ այսօր, երբ ասում են, թե այդ տարածքները կվերցնեն, կներեք, այդպիսի ոճով հեռու չեն գնա, այն կարող է ունենալ շատ վատ հետեւանքներ: Կարծում եմ` Ալիեւի խորհրդատուներն են մեղավոր, որ նման բառեր է ասել, ինչը Ադրբեջանի պես հարուստ երկիր ունեցող նախագահի համար, ճիշտն ասած, մեծ ռիսկ էր պարունակում:

ՌԴ նախագահի խոսնակը ՀՀ-ում իրավիճակի մասին

– Այս իրավիճակում, քաղաքական գործընթացներին զուգահեռ տեսնո՞ւմ եք հնարավորություն` Արցախյան հիմնախնդրի կարգավորման:

– Արցախի հարցում պարադոքսալ դրություն է: Արցախը, բացի Հայաստանից, ճանաչված չէ ոչ մեկի, նույնիսկ Ռուսաստանի կողմից, բայց դե ֆակտո այն գոյություն ունի, եւ պետություն է` իր Սահմանադրությամբ, կառավարութամբ, ժողովրդով եւ իր տիրապետության տակ ունի վերահսկվող տարածքներ: Այս ամենից ելնելով` լիահույս եմ, որ ամեն ինչ պետք է բանակցություններով, խաղաղ ճանապարհով լուծվի: Պատերազմն այստեղ ոչինչ չի փոխի:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը կարո՞ղ  է խաղաղ ճանապարհով հակամարտության լուծումը գտնել:

– Այո, կարող է այդ հարցը լուծել, պարզապես գուցե պետք է ավելի վճռորոշ լինել: Իհարկե, սա շատ դժվար խնդիր է, քանի որ այն կապված է մեծ քաղաքականության հետ: Չմոռանանք, որ Ադրբեջանում նավթ կա, գազ կա, եւ այն մտերիմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Իսկ Հայաստանն ակնհայտ է, որ Արցախից երբեւէ չի հրաժարվի: Եվ ինչպես հիմա է, Ադրբեջանին Արցախը չի միանա, իսկ եթե նկրտումներ ունեն, ուրեմն` պատերազմ կլինի: Ուստի ` նման մեծ խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով:

«ՌԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ»

– Անդրադառնանք Արեւմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին: Ըստ Ձեզ, ինչո՞վ կավարտվի այս ամենը:

– Գիտեք, չեմ ցանկանում որեւէ կանխատեսում անել, բայց նշեմ, որ այն ճանապարհով, որ գնում է մեր նախագահը, վերին եւ ստորին պալատները, մեր երկրի ուղին է, եւ մենք դրանից չենք շեղվի: Պատժամիջոցները ինչի՞ համար են, նրանք ուզում են, որ Ռուսաստանը փոխի իր ողջ քաղաքականությունը, որովհետեւ հիմա ուզում ենք, թե` ոչ, Ռուսաստանը եւ հենց ՌԴ նախագահ Պուտինը գտնվում են միջազգային քաղաքականության կիզակետում: Այդ փաստը նրանք չեն ցանկանում ընդունել, բայց իրականությունն է այդպիսին:

– Այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներից ռուս դիվանագետներին դուրս հրավիրեցին, կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը մեկուսացավ ԵԱՏՄ տարածքում, թե՞ նրանք մնացին միայնակ` առանց Ռուսաստանի:

– Դժվարանում եմ ասել, այս հարցն այնքան ծավալուն է եւ բարձր քաղաքականությանն է վերաբերում: Ես նախագահը չեմ, վարչապետը չեմ, ուստի` չեմ կարող ասել, թե ինչ կլինի...

– Օրեր առաջ Սիրիայի հարցով հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները: Այս համագործակցությամբ, Ձեր կարծիքով, ինչո՞վ կավարտվի սիրիական պատերազմը:

Արցախի Պաշտպանության բանակը հակառակորդի կուտակումների վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)

– Համենայնդեպս, այն հանգամանքը, որ Ռուսաստանը փորձում է հավասարակշռությունը պահպանել Իրանի, Թուրքիայի, նույնիսկ Հայաստանի միջեւ, շատ դժվար քաղաքականություն է, բայց փորձում է, ինչպես կարող է եւ ինչպես ուզում է: Թե ինչ կլինի, սիրիական խնդիրը, չեմ ցանկանա իմ վրա վերցնել նման պատասխանատվություն ու մեկնաբանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА