ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.04.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կարող է... ՏՈՆԱԾԱՌ հայտնվել: Առավել եւս, որ հայոց մոտ երբեք այդ օրով Ամանոր չի տոնվել: Այ, հնագույն ժամանակներից գարնանային օրահավասարը` մարտի 21-ը, Ամանոր էր, Նոր տարվա իմաստ էր ստացել նաեւ Նավասարդը` օգոստոսի 11-ը, Հայկի կողմից Բելի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ: Բայց, այնուամենայնիվ, տոնածառի հայտնությունը փաստ է, եւ հորթի հրճվանքով դա «համազգային տոնախմբություն» են անվանել ծայրահեղական փողոցային ընդդիմադիրները` «Հանուն  Հայաստան պետության» ճակատը եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, եւ այդ հրճվանքի առիթն այն է, որ ապրիլի 9-ին ավարտվեցին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց այդ զարմանալի լուսանցքային հրճվանքի կողքին զարմանալի ներդաշնակությամբ տեղավորվել է հավերժական մարդ-կուսակցություն, հավերժական «պարոն զրո ամբողջ տոկոս» ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով հացադուլ է սկսել` նպատակ ունենալով, իբր կանխարգելել Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Ինչպես կասեր տատս` վույ, քոռանամ, բայց հետաքրքիր է, թե ինչ պատրանքային հույսեր է տածում Ա. Հարությունյանը. «Սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության կրողը որեւէ իրավական լծակ չունի, կոչ ենք անում քաղաքական ուժերին, հասարակությանը միավորվել եւ օգտվել այս հնարավորությունից, երբեք այսպիսի իրավիճակ չի եղել»: Ոչ պակաս զարմանալի է, որ նա ձեռքի հետ որոշեց վիրավորել ԱԺ նախագահին. «Եթե, ինչ-որ մեկը ասի, որ էս մեկը երկրորդ մարդն է, հաստատ պրոբլեմ կունենան ե՛ւ ասողը, ե՛ւ էդ «երկրորդ մարդը», օրինակ, եթե վերցնենք Բաբլոյանին, ապա նրա հիվանդանոցի սանիտարը ավելի մեծ քաշ ունի, քան նա` Ազգային ժողովում, Սերժ Սարգսյանը հավաքել է թույլ մարդկանց, որոնք իշխանությունը վերցնելու հնարավորություն չունենան»: Դե, ինչ ասես, ախր, փաստ է, որ թերեւս Արամ Հարությունյանենց թաղում աղբամանները քչփորող բոմժը ավելի շատ ազդեցություն ունի, քան Արամ Հարությունյանը:

Իսկ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ զբաղված է իր սիրելի զբաղմունքով` դավաճաններ եւ Բաղրամյան 26-ի հաճախորդներ փնտրելով: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, սույն ճղճղան եւ կոյուղաջրեր շաղ տվող տիկնոջ հերթական զոհը դարձել է ոչ ավել-ոչ պակաս նրա երբեմնի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Խեղճ մարդու մեղքն այն է, որ ասել է` Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, եւ արդյունքում Զարուհու աչքերում դարձավ դավաճան. «Ես շատ ցավում եմ, որ նման հայտարարություն է արվել, որովհետեւ սա նույն Սերժ Սարգսյանի, այսպես ասած, գործակալական ցանցը կրող հայտարարություն է, եւ շատ եմ ցավում, որ նման հայտարարությունով հանդես է եկել տվյալ անձը»: Ականջդ կանչի, Ռոբերտ Քոչարյանի հիշատակած «ուրիշ մասնագետ»:

ԶԱՐՄԱՆՔ

Բավականին պարադոքսալ դիտարկում է հրապարակել մեր գործընկեր, հեռուստամեկնաբան ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆԸ. «Համակարգային փոփոխություններ էիք ուզո՞ւմ... Շատ լուրջ համակարգային փոփոխություն է իրականացվել` առաջ վարչապետներն էին դառնում նախագահ, հիմա` հակառակը...»: Բայց ի՞նչ կա այստեղ զարմանալու, եթե Սահմանադրությամբ լիազորություններն այդպես են բաշխվել, եւ այսօրվա դրությամբ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի թերեւս միակ իրական քաղաքական հենարանը Սերժ Սարգսյանի արտահայտած կամքն է:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА