ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

06.04.2018 23:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

САМ ИДЁТ (ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԿՈՐՏԵԺՈՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ շրջանառվող լուրերի` նախագահ Արմեն Սարգսյանին կուղեկցեն ոչ թե նախագահական ավտոպարկի մոտոցիկլիստները, այլ արքայազն Չարլզն անձամբ է նրան բերելու երդման:

 

ՏՈՒՆ ՔԱՆԴՈՂ ՀԱՐՍԻ ՆՄԱՆ

Ըստ քաղաքագետների` ՀՀ իշխանությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունում նշանակել են քանդող բրիգադի բրիգադավար:

 

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԵՐԳԸ` ՆՎԻՐՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Սա քո փողոցն է, կյանքիդ դպրոցը,

Ուր քեզ հիշում են, դեռ  չեն մոռացել:

Քեզ կամ հիշում են, կամ հայհոյում են,

Երբ հիշեցնում են անհիշելին:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ:

 

ՏԱՐԻՔՆ ԻՐԵՆՆ ԱՍՈՒՄ Ա (ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ԵՎ ՍՏՐԻՊՏԻԶ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՕՐԵՆՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ` ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՊԵՏՔ Ա ՊԱՐԵՆ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գիշերային ակումբների միությունից հայտնում են, որ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը էն տարիքին է, որ մերկ աղջիկներն արդեն իրեն չեն հետաքրքրում: Դրա համար ստրիպտիզում նրանք կհանվեն, կհագնվեն, իրա համար մեկ ա:

 

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ («ԲՈՒՐԳԵՐ ՔԻՆԳ»-ՈՒՄ ԳԱՐԵՋՐԻ ՏԱՐԱՅԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Губит людей пиво, губит людей  не вода…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА