ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՈՋԼՈՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

06.04.2018 21:45 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՈՋԼՈՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հարցին պատասխանում է մաշկաբան  ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.

 

- Ի՞նչ է իրենից ներկայացնում ոջլոտությունը: Արդյոք ոջլոտության պատճառ կարո՞ղ է դառնալ սեփական հիգիենայի նկատմամբ անտարբեր լինելու հանգամանքը:

- Տարբերում ենք երեք տեսակի ոջիլ՝ գլխի, ցայլքի եւ հագուստի: Գլխի ոջիլը տեղակայվում է գլխի մազածածկ հատվածում, ցայլքի ոջիլը՝ ցայլքի շրջանում, իսկ մազոտ մարդկանց մոտ՝ նաեւ այլ շրջաններում: Հագուստի ոջիլը տեղակայվում է հագուստի, սպիտակեղենի վրա: Ոջիլները խիտինային թաղանթի միջոցով կպչում են մազին, ձվադրումից 10-15 օր հետո անիծներից դուրս են գալիս հասուն ոջիլներ, որոնք, կծելով մաշկը, առաջացնում են քորի զգացողություն, ինչի հետեւանքով հայտնվում են քերծվածքներ: Իսկ այդ քերծվածքների միջոցով, հնարավոր է, մանրէներ ներթափանցեն: Սա էլ իր հերթին կարող է թարախային բորբոքման, էկզեմատիզացիայի, մաշկի հաստացման պատճառ դառնալ: Վարակումը տեղի է ունենում սերտ շփման տարբերակով՝ սեռական կոնտակտի, հագուստի պարագաների միջոցով: Կանխարգելման համար տարբերում ենք անհատական եւ հասարակական միջոցառումներ: Անհատականի դեպքում՝ անձնական հիգիենայի պահպանում (ունենալ անձնական սանր, սրբիչ, սպիտակեղենի պարագաներ), իսկ հասարակականը՝ դա մարդկանց մեծ կուտակումների շրջանում անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումներն են: Ինչ վերաբերում է հարցին՝ ոջլոտության պատճառ կարո՞ղ է դառնալ սեփական հիգիենայի նկատմամբ անտարբեր լինելը, ապա, հարգարժան նամակագիր, այդ փաստը դեռ չի խոսում ոջլոտության առկայության մասին: Ոջլոտության ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի՝ մաշկաբանի: Չզբաղվել ինքնաբուժությամբ: «Ագրեսիա» պարունակող նյութերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, ընդհուպ մինչեւ կոմատոզ վիճակ, մահացություն:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА