ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՇԱՏ ԲԿ-Ի ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ ՆԱԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

06.04.2018 21:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՐՏԱՇԱՏ ԲԿ-Ի ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ ՆԱԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«Իրավունքի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Արտաշատի բժշկական կենտրոնում տիրող անմխիթար վիճակին: Ինչպես տեղում էլ համոզվեցինք, կեղտոտ, գարշահոտ, ջարդված մահճակալներով ու կեղտից պլպլացող վերմակներով հիվանդասենյակ կոչվածներում բուժում էին ստանում քաղաքացիներ: Բառի բուն իմաստով, ջարդուխուրդ եղած մահճակալներին պառկած էին հիվանդներ, որոնք մի կողմից կաթիլային էին ստանում, մյուս կողմից՝ շնչում խոնավ ու գարշահոտ հիվանդասենյակի օդը:

Արցախի պողոտայից 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Իսկ ինչ է մտածում այդ բժշկական կենտրոն կոչվածի մասին Արարատի մարզպետարանի առողջապահության վարչությունը, ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում՝ հիվանդանոցը գոնե սանիտարահիգիենիկ նորմալ վիճակի բերելու համար: Այս մասին փորձեցինք պարզաբանում ստանալ վարչության պետից, ում հետ սակայն մեզ զրուցել չհաջողվեց: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ մեզանից հարցերը գրավոր պահանջեցին: Խնդիրն այդ չէ, գրավոր էլ կհարցնենք: Սակայն մինչ այդ ֆիքսենք, որ տվյալ պաշտոնյան հազիվ թե այդ խայտառակ վիճակից տեղյակ չլինի: Այսինքն, առկա վիճակի պատասխանատուների թվում են նաեւ տեղական կառավարման մարմինները:

Ի դեպ, նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ մարզային բժշկական կենտրոնները մարզպետարանների ենթակայության տակ են գործում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА