ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԺԱԿԱՆ ԳՆԱԼՈՒ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ԿԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՐԲԱԹ 13-Ը

06.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԳԺԱԿԱՆ ԳՆԱԼՈՒ»  ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ԿԱՄ  ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՐԲԱԹ 13-Ը

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է զվարճացնել բնակչությանը` այս կամ այն բնակավայրում վրանային ճամբար խփելով եւ այդ ամենը համացանցային ուղիղ եթերով հեռարձակելով: Նա դա համարում է նախապատրաստություն ժողովրդի մոբիլիզացմանը եւ ամեն օր հաշվարկ անելով, թե քանի հազար քայլ են քայլել, մշտապես գովազդում է հիմնական ներկայությունը, որը  պետք է տեղի ունենա Ազատության հրապարակում ուրբաթ 13-ին:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քանի որ խոսք գնաց ուղիղ հեռարձակման մասին, հարկ է նշել, որ, օրինակ, ապրիլի 5-ին զուգահեռաբար նույն ինտերնետ ալիքով հեռարձակվում էին ե՛ւ Փաշինյանի վրանային ճամբարը, ե՛ւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության, այսպես կոչված, ֆլեշ-մոբը, որի դրվագները արժանի են Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետների» ուշադրությանը: Ինչեւէ, այստեղ կարեւորը ոչ թե «գժականն» է, այլ այն, որ ուղիղ հեռարձակումը տվեց ծիծաղաշարժ արդյունք: Եթե սկզբում հեռարձակումն ուներ մի քանի հարյուր դիտում, ապա, երբ «մերժողները» հասան Բաղրամյան 26, տակը մնաց 25-30 դիտումներ, եւ կարելի է ասել, որ թերեւս միայն լրագրողներն էին հետեւում: Ցուցարարներն էլ ավելի քիչ էին, քան այնտեղ ժամանած ուկրաինացի լրագրողները: Ու թեեւ հեռարձակումը HD որակով էր, ինչի վրա հաստատ ծախս էին արել, դիտումները ի ցույց հանեցին  ծիծաղելի արդյունք: Հիշեցնենք, որ ուղիղ հեռարձակումներն ուկրաինական մայդանի կարեւորագույն տարրերից մեկն էին: Սակայն մայդաններն էլ պատմության պես են եւ կրկնվում են երկու անգամ, առաջին անգամ` որպես ողբերգություն, երկրորդ անգամ` որպես ֆարս: Եվ եթե ուկրաինական մայդանները ունեին եթե ոչ միլիոնավոր, ապա հարյուրհազարավոր դիտումներ, այս անգամ քաղաքամայր Երեւանում պետք է որ շատ հիասթափված լինեին եւ հայկական մայդանի ակնկալիքով ժամանած ուկրաինացիները, քանզի այդ ամբողջը դիտում էին թերեւս միայն նրանք, ովքեր պետք է լուսաբանեին:

Ստացվում է, որ ժողովուրդը նույնիսկ թամաշայի հավես էլ չունի, էլ չենք խոսում կոնկրետ գործողություններով` Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու մասին:

Սակայն այս «գժական» ֆլեշ-մոբը անմեղ խաղ է Զարուհի Փոստանջյանի եւ նրա «ծիրանների» գժությունների հետ: Փոստանջյանը, որը ժողովրդին կոչ էր արել գժվել եւ խենթանալ, առաջինը գժականի օրինակ ցույց տվեց` վրա-վրա կատարելով գժական ակցիաներ: Հիմա էլ «ծիրանները» որոշել են Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի «ուղեգրեր» տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Այսինքն` այն, ինչը ժարգոնով կոչվում է «բերդի պուտյովկա»: Ինչեւէ, դրան էլ համարժեք «ուղեգիր»` բայց Սեւանի հոգեբուժարան, կազմեցին Ֆեյսբուքի հայկական հատվածի մի խումբ օգտատերեր: Նման է, որ արմատական ընդդիմության ոչ խորհրդարանական հատվածը այն աստիճան է հուսալքվել հեղաշրջում իրականացնելու անհնարինությունից, որ արդեն ժողովրդի ներկայությամբ հրապարակային հիսթերիկ քայլեր են անում: Բայց ժողովուրդը նրանց հավեսը չունի: Նրանց հավեսը չունի եւ Նիկոլ Փաշինյանը, ով թեեւ քաղաքական կրկես է ցուցադրում, բայց, այնուամենայնիվ, հասկանում է, որ քաղաքական գժերին ոչ թե միանալ է պետք, այլ տանել գժանոց:

17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

 

ՈՒՐԲԱԹ 13-ԻՆ ԷԼ ՈՉ ՄԻ «ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՉԻ ՄԵԿՆԱՐԿԻ

Ինչ վերաբերում է «Ելքին», ապա դրա պառակտումը կարելի է կատարված փաստ համարել: Իսկ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի է նմանվում պրոֆեսիոնալ դաշինքաքանդի: Ժամանակին նա հաաջողությամբ քանդեց ՀԱԿ դաշինքը, հիմա էլ ոչ պակաս հաջողությամբ` «Ելք» դաշինքը, նույնիսկ շատ ավելի արագ, քան տեղի ունեցավ ՀԱԿ-ի հետ: Այդ գործընթացների առնչությամբ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը նկատում է. «Ընդհանուր առմամբ, նորմալ է, երբ դաշինքի երեք կուսակցություններ տարբեր մոտեցումներ ունեն առանձին հարցերի վերաբերյալ: «Ելքում» առաջացած հակասությունների պատճառով դաշինքը կփլվի՞, թե` ոչ, այլ խնդիր է: Համենայնդեպս, քաղաքական գործընթացներում դաշինքների, հատկապես ընդդիմադիր դաշինքների փլուզումը արտառոց բան չէ: Հիշենք նույն Նիկոլ Փաշինյանի վարքագիծը նախորդ խորհրդարանում. ՀԱԿ խմբակցությունում էլ նա երկար չդիմացավ սեփական խաղն առաջ տանելու գայթակղությանը, դեմ դուրս եկավ այն դաշինքին, որի ցուցակով դարձել էր պատգամավոր: Թիմային աշխատանքը բարդ արվեստ է` պետք է կարողանաս քո անձնական եւ կուսակցական շահերը, պատկերացումները համադրել մեծամասնության կարծիքի հետ, ինչը ոչ բոլորին է հաջողվում: Կարծես թե, մեր ընդդիմությունը չի տիրապետում այդ արվեստին եւ թիմային աշխատանքը, մոտեցումները համադրելու, կոնսենսուսային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը ստորադասում է անձնական հավակնություններին»:

ՉԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՔՐՈՆԻԿՈՆ

Չկա թիմային աշխատանք` ահա եւ այդպիսի կատաստրոֆիկ ձախողումների պատճառը: Իսկ չկա, որովհետեւ ամբիցիաները խանգարում են գաղափարական հենք ստեղծել եւ դրա հիման վրա ձեւավորել կուռ թիմ: Այդ պատճառով էլ, քանզի գերիշխում է ամեն ինչը եւ հենց հիմա ստանալու մղումը, ընդդիմադիրները չեն կարողանում ստանալ նույնիսկ փոքր արդյունք, եւ նրանց բաժին է դառնում, Օստապ Բենդերի ասած, «օղաբլիթի անցքը, ժիլետի թեւերը եւ սատկած էշի ականջները»: Ի դեպ, խորհրդարանական ընդդիմադիրներից առավել սթափ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պարագայում էլ այդ մաքսիմալիզմը զգացվում է: Ճիշտ է, նրանք մերժում են Փաշինյանի փողոցային պայքարը, սակայն իշխանությանը դիմում են մաքսիմալիստական խնդրանքով` իրենց զիջելու զգալի քանակով լծակներ: Դա նույնպես պարտության ճանապարհ է, եւ ՍԻՄ նախագահն իրավացիորեն նկատում է. «Ոչ թե պետք է իշխանություններից ինչ-որ պաշտոններ մուրալ, այլ ներկայացնել մրցունակ ծրագիր` գործուն եւ արդյունավետ, մասնակցել ընտրություններին եւ ստանալ ժողովրդի վստահության քվեն: Ժողովուրդը 2017թ. արդեն կատարել է իր ընտրությունը` որոշել է, թե որ քաղաքական ուժը պետք է ղեկավարի երկիրը մոտակա 5 տարիներին եւ ինչ ծրագիր պիտի իրականացնի: Ով ընտրությունների միջոցով ստանում է ձայների մեծամասնությունը եւ ձեւավորում կառավարություն, նա էլ պատասխանատվություն է կրում ժողովրդի առջեւ իր հռչակած ծրագրերի իրագործման համար: Կգա՞ն հաջորդ ընտրությունները` խնդրեմ. ով կստանա մեծամասնություն խորհրդարանում, նա էլ կկառավարի երկիրը հետագա 5 տարիներին: Բայց անձամբ ես, որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար, որպես ՀՀ քաղաքացի, այն ընդդիմությանը, որը ներկայացնում է այդպիսի պահանջներ, նույնիսկ 3 հավից կազմված հավանոցի կառավարումը չէի վստահի. երկուսը կսատկեր, մեկը կփախչեր»:

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԻՆՈՆԵՐԸ» ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА