ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրքումը կարող է օգնել միգրենի ժամանակ. գիտնականներ

06.04.2018 13:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քրքումը կարող է օգնել միգրենի ժամանակ. գիտնականներ

Քրքումը ասիական խոհանացի հայտնի համեմունքներից է. կարող է օգտակար լինել միգրենի ժամանակ՝ թեթեւացնելով գլխացավերը եւ նվազեցնելով դրանց հաճախականությունը: Բանն այն է, որ քրքումի ակտիվ բաղադրիչը՝ Curcumin-ը ունի հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հայտկություններ:

Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում. գիտնականներ

Վերջերս Մինեսոտայի եւ Իլինոյիսի համալսարանների հետազոտողները  կասկածի տակ են դրել քրքումի օգտակարությունը, քանի որ Curcumin-ը, նրանց խոսքով, անկայուն եւ ռեակտիվ միացություն է:

Դրա ներծծումը դժվար է կատարվում, ուստի այդքան էլ հեշտ չէ դրական ազդեցություն ստանալ, իսկ որոշակի ազդեցության հասնելու համար հարկավոր է անիրական չափերի շատ ուտել այդ նյութից:

Սակայն իրանցի գիտնականների կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա-3 ճարպաթթուները Curcumin-ի հետ համադրությամբ ճնշում են  ուռուցքի նեկրոզի գործոնի արտադրությունը, որը բորբոքում է նյարդային հյուսվածքը եւ ցավը:

Վերոնշյալ համադրության շնորհիվ ուսումնասիրության մասնակիցների մոտ միգերնի նոպաների հաճախականությունը նվազել էր:

Սննդաբան Վանեսա Ռիզետոն խորհուրդ է տալիս միգրենի պրոֆիլակտիկայի համար օրական 3 թեյի գդալ քրքում օգտագործել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА