ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակարոններն օգնում են նիհարե՞լ

05.04.2018 11:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մակարոններն օգնում են նիհարե՞լ

Կանադայից գիտնականները վիճարկել են այն պնդումը, որ մակարոնները ավելորդ քաշի դեմ պայքարի ոխերիմ թշնամին է: BMJ Open բրիտանական ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ մակարոնի կերակրատեսակների վրա հիմնված օրաբաժինը կարող է անգամ նպաստել քաշի նվազեցմանը:

Կատուներն օգնում են պաշտպանել երեխաներին ասթմայից

Տորոնտոյում սուրբ Միխայիլի անվան հիվանդանոցի մասնագետները հաստատել են, որ ամեն ինչ կախված է մակարոնների գլիկեմիկ ինդեքսից (արյան մեջ շաքարի մակարդակի վրա սննդամթերքների ազդեցության ցուցանիշը):

Օրինակ սպիտակ բրնձի, հացի եւ կարտոֆիլի գլիկեմիկ ինդեքսը բավականին բարձր է. այս սննդամթերքները կալորիաներով շատ հարուստ են, արագ մարսվում են եւ կլանվում են օրգանիզմի կողմից: Իսկ ոսպի եւ կանաչ բանջարեղենի գլիկեմիկ ինդեքսը հակառակը, շատ ցածր է:

Գիտնականները 2500 կամավորների մասնակցությամբ 2500 կամավորների մասնակցությամբ 30 ռանդոմիզացված կլինիկական հետազոտությունների պարբերական ամփոփում եւ  մեթաանալիզ են անցկացրել:

Այս հետազոտության ժամանակ մասնակիցները ածխաջրերի աղբյուրները փոխարինել են մակարոններով՝ հետեւելով ցածր գլիկեմիկ ինդեքսով առողջ դիետային:

Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցները, որոնք ամեն շաբաթ այլ ածխաջրերի փոխարեն միջինում մակարոննեղենի 3.3 չափաբաժին են կերել, հաջորդ փուլի ընթացքում (միջինում 12 շաբաթ) 0.5կգ են կորցրել:

Արդյունքները գիտնականները բացատրում են նրանով, որ ցածր ԳԻ ունեցող մթերքները արագ հագեցնում են քաղցը:

Մասնագետները նշել են, որ չնայծ մակարոնի լայն տեսականուն, միջինում նրանց ԳԻ-ն ավելի ցածր է, քան օսլա պարունակող մթերքներինը (օրինակ հացը):

 «Մենք վստահ կարող ենք ասել, որ մակարոնեղենը մարդու քաշի վրա անբարենպաստ ազդեցություն չի թողնում, երբ դրանք ցածր ԳԻ ունեցող մթերքների հետ ենք ուտում: Այդ դեպքում, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մարդը կարող է ածխաջրերով սնվելով էլ քաշ կորցնել: Հետեւաբար, չնայած կասկածներին, մակարոնները, հավանաբար, կարելի է առողջ դիետայի մաս համարել», - ասել է բժիշկ Ջոն Սիվենպիպերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА