ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամը 1-ին փակվող ամբուլատորիայի բժշկի հստակ տվյալները փոխանցեք մեզ...». առողջապահության փոխնախարար

04.04.2018 17:17 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Ժամը 1-ին փակվող ամբուլատորիայի բժշկի հստակ տվյալները փոխանցեք մեզ...». առողջապահության փոխնախարար

Վերջերս մարզերի բնակիչներից հաճախ ենք բողոքներ ստանում այն մասին, որ գյուղական բուժամբուլատորիաները օրվա ցանկացած ժամի կարող են փակել եւ գնալ տուն, եւ եթե օրինակ գյուղից որեւէ մեկի ինքնազգացողությունը վատանում է, ապա վերջինս ընկնում է քաշքշուքի մեջ եւ ժամեր են պահանջվում, որպեսզի բացեն բուժամբուլատորիան: Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից, ով մինչ հարցը լսելը հայտարարեց, որ ոչ մի այլ հարցի չի պատասխանի բացի դեղերի հետ կապված, սակայն. «Մենք հասկանում ենք եւ գիտենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, փնտրում ենք գտնել այդ խնդիրների լուծման ճանապարհը: Ժամը 1-ին փակվող ամբուլատորիայի բժշկի հստակ տվյալները փոխանցեք, ես կհարցնեմ, նրանից, թե ինչու է այդպես վարվում: Այդ խնդիրների մասին մենք շատ լավ գիտենք, մենք էլ ենք մտահոգված այդ խնդիրներով եւ շնորհակալ ենք, որ դրանց մասին բարձրաձայնում եք: Այն ինչ մասին ասում եք, լուծման կարիք ունեն»,-եզրափակեց առողջապահության փոխնախարարը:

Կոչ ենք անում ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով գտնել ուղիներ. «Առողջապահության կազմակերպիչների միավորում»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА