ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ենթադրում եմ, թե ում է ձեռնտու կոնկրետ իմ անձի վերաբերյալ նման զրպարտութուն տարածելը»

20.03.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ենթադրում եմ, թե ում է ձեռնտու կոնկրետ իմ անձի վերաբերյալ նման զրպարտութուն տարածելը»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախորդ շաբաթվա վերջում շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստին, թեպետ Սէֆիլյանը նշեց, որ անիմաստ կլինի իր կողմից պաշտպանական ճառով հանդես գալը, բայց որոշեց առիթն օգտագործել ու իրեն ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի մասշտաբով: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Ժ. Սէֆիլյանը հայտարարեց. «Ինձ փոխանցել են սպառնալիքը` դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ: Ես պատասխանել եմ՝ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»: Ըստ Ժիրայր Սէֆիլյանի` սպառնալիքը փոխանցող միջնորդն էլ եղել է ռազմական փորձագետ, «Հանուն ինքնիշխան Հայաստանի» միավորման համակարգող Հայկ Նահապետյանը: Թե որքանո՞վ է ասվածը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ:

Արցախի Երիտասարդական կառույցները շտապ հայտարարություն են տարածել

– Այն, որ իբրեւ միջնորդող, նման բան եմ ասել, սուտ է, կեղծիք է, զրպարտություն եւ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Տարիներ առաջ, տալով Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների վերաբերյալ իմ փորձագիտական գնահատականը` փաստել եմ, որ գունավոր հեղափոխությունների անկյունաքարերից է «սրբազան զոհի» մատուցումը: Անգամ օրինակ եմ բերել, որ այդպիսի զոհ Ուկրաինայում առաջինը հանդիսացավ ազգությամբ հայ երիտասարդ, այնուհետեւ թվով 100 հոգի, որոնք հետո «երկնային 100-յակ» անունը ստացան: Այն ժամանակ էլ ակտիվորեն զբաղվում էի վերլուծական աշխատանքներով, եւ ինձ համար ակնհայտ էր Ուկրաինայի զինված հեղաշրջման միջոցով մի խումբ անձնանց կողմից իշխանությունը գրավելու գործելաոճը, եւ ամենայն հավանականությամբ` այդ 100 հոգին էլ պատվերի շրջանակում պետք է զոհաբերվեին: Իսկ պատվիրատուն, լավ գիտենք, թե արեւմտյան որ երկրներն են, որոնք իրենց հայտնի մեթոդաբանությամբ` աշխարհի տարբեր երկրներում իրականացնում են նման գունավոր հեղափոխություններ: Եվ այս ֆոնին 2014 թվականի վերջն էր կամ 2015-ի սկիզբները, երբ Հայաստանում քաղաքական ակտիվություն էր հանդես բերում նաեւ Ժիրայր Սեֆիլյանը` որպես «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության համակարգող: Եվ իմ վերլուծության մեջ ասել եմ, որ եթե Արեւմուտքն այստեղ փորձ անի` զինված հեղաշրջումով իշխանափոխություն իրականացնելու, ապա «սրբազան զոհերի» լավագույն թեկնածուներից մեկը կարող է դառնալ Ժիրայր Սէֆիլյանն, այնպես ինչպես Ուկրաինայում դարձան վերոնշյալ 100 անձինք:

– Որտե՞ղ կամ ո՞ւմ եք ասել, որ հիմա բոլորովին այլ կերպ է մեկնաբանվում այս տեսակետը` Ժ. Սէֆիլյանի կողմից:

– Ասել եմ տարբեր տեղեր` ե՛ւ ընկերների շրջապատում, ե՛ւ փորձագիտական շրջանակում: Ինչպես հիշում եք, իրավիճակն այդ ժամանակ բավականին լարված էր մեզ մոտ, ու պարբերաբար իմ փորձագիտական գնահատականների մեջ այս մասին կրկնել եմ: Իսկ թե ինչո՞ւ են հիմա նման ապատեղեկատվություն տարածվում, կարող եմ ասել, որ չարը ամեն կերպ աշխատում է ստի, կեղծիքի, ապատեղեկատվություն տարածելու միջոցով: Այս գործելաոճն է ընտրվում թե՛ պետությունների հանդեպ, թե՛ անհատ անձանց:

– Բայց ինչո՞ւ հենց Ձեր անունը որոշեց տալ Ժիրայր Սեֆիլյանը, եւ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերվում հենց նրա կողմից, ինչպես դուք ասացիք, նման ապատեղեկատվություն հնչեցնելուն:

– Ենթադրում եմ, թե ում է ձեռնտու կոնկրետ իմ անձի վերաբերյալ նման զրպարտություն տարածելը մի մարդու կողմից, որն այսօր գտնվում է անազատության մեջ: Ուզում եմ հավատալ, որ Ժիրայր Սէֆիլյանը ոչ թե անձամբ ինքն է այս նենգ զրպարտության հեղինակը, այլ ինքն իր մատնանշած «միջնորդի» ներկայացրած ապատեղեկատվության զոհն է:

«Առաջնայինն ու կարեւորը՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունն է...»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА