ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներքին քաղաքականությունում, ուղղակի, ոչնչություն եք»

20.03.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ներքին քաղաքականությունում, ուղղակի, ոչնչություն եք»

Երեւանի ավագանու հերթական նիստն, ինչպես միշտ, առանց մանր ինտրիգների չընթացավ: Երեկ, երբ ավագանին քննարկում էր «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկը Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով վերանվանելու մասին, զեկուցող, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ հարց ուղղեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Ի դեպ, նրա անուն-ազգանունը իրարանցում առաջացրեց դահլիճում, որովհետեւ շատերը շփոթեցին նրան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` սպորտի, մշակույթի եւ տուրիզմի հարցերով խորհրդական, Չակ Նորիսի կողմից «Սեւ գոտու» արժանացած դերասան Գ. Վարդանյանի հետ: Ինչեւէ, ավագանու անդամ Գ. Վարդանյանը հետաքրքրվեց Զ. Փոստանջյանից, թե ինչ  քաղաքական եւ անձնական միտում ունի` առհասարակ ազգային հերոսի անվան փողոցը անվանափոխելով, ապա հավելեց. «Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս խայտառակ առաջարկությունը»: Ի պատասխան` Զ. Փոստանջյանը շատ կարճ արձագանքեց. «Կարծում եմ` Դուք Ձեր պատասխանը տվեցիք: Խայտառակությունը Դուք եք` Ձեր հարցով»: Չուշացավ նաեւ Գ. Վարդանյանի մեկնաբանությունը` ուղղված Փոստանջյանին. «Եվս մեկ անգամ ցույց եք տալիս, որ Դուք Ձեր կերպարով մեր երիտասարդության, մեր պատմության, նաեւ պետական համակարգում խայտառակություն եք: Եվ ոչ միայն խոսելով Հայաստանի ներքին քաղաքականությունից, այլեւ արտաքին քաղաքականությունից` ցույց եք տալիս, որ Դուք արտաքին քաղաքականության մեջ շատ փոքր մարդ եք, քանի որ ներքին քաղաքականությունում, ուղղակի, ոչնչություն եք»:

Ի՞նչ նկատի ունեցեր Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. Պարզաբանում է նրա խոսնակը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА