ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզի քաղաքապետը ցանկանում է հասարակական տրանսպորտն անվճար դարձնել

20.03.2018 15:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փարիզի քաղաքապետը ցանկանում է հասարակական տրանսպորտն անվճար դարձնել

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է ուսումնասիրել մինչև 2020 թվականը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության բոլոր խավերի և հյուրերի համար անվճար հասարակական տրանսպորտի համակարգ ստեղծելու հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն:

Կառլ Լագերֆելդը ցանկանում է «հուղարկավորվել» իր կատվի հետ

Echo թերթում հրապարակված հարցազրույցում Իդալգոն պատմել է, որ «մինչև 2018 թվականի ամառ» ինքը մտադիր է ուսումնասիրել և քննարկել ամբողջ տարածքում անվճար հասարակական տրանսպորտի տնտեսական մոդելը: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել 2020 թվականին, երբ նախատեսված են հերթական քաղաքային ընտրությունները:

«Անվճար տրանսպորտի հարցը հանգուցային է քաղաքային փոխադրումների բնագավառում, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմոբիլներն այլևս կենտրոնական տեղ չեն զբաղեցնում», - հայտարարել է Իդալգոն:

Հրատարակությունը ճշտում է, որ մարտի 20-ին Փարիզի քաղաքապետարանում քվեարկություն կկայանա 220 հազար տարեց փարիզցիների համար անվճար երթևեկության տոմս սահմանելու առաջարկության շուրջը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА