ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը շնորհավորել է Պուտինին

20.03.2018 12:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Մարտի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Էրդողանը բացատրել է երկրում վաղաժամ ընտրությունների անցկացման մասին իր որոշումը

Թուրքիայի նախագահական աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ապրիլին կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ  ժողովի մասին, որն անցկացվելու է Թուրքիայում։

Նախագահները վճռականություն են հայտնել ընդլայնելու և ուժեղացնելու երկու երկրների համագործակցությունը  մի շարք ոլորտներում։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Պուտինը ստացել էր ձայների 76.67 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել  էր Պավել Գրուդինինը՝ 11.79 տոկոս արդյունքով: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА