ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման. դատավճիռը հրապարակվեց

20.03.2018 11:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման. դատավճիռը հրապարակվեց

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:

Առաքելությունը կատարված է. Դոնալդ Թրամփը՝ Սիրիային հասցված հարվածների մասին

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Դատարանում ուժեղացված հսկողություն է:

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից՝ գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА