ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

20.03.2018 11:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը չի շնորհավորել Պուտինին

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ:

BBC-ի հաղորդմամբ`Թրամփի մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, թե Պուտինի հաղթանակն անակնկալ չէր Վաշինգտոնի համար, իսկ Կրեմլ հեռախոսազանգ պլանավորված չի եղել: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է այսուհետև էլ համագործակցել ՌԴ-ի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է:

Լավրովը համոզված է, որ Դոնալդ Թրամփը պատերազմ թույլ չի տա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ

«Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կստիպենք նրան վճարել, եթե նա սպառնա մեր շահերին»,- ասել է Հիդլին` հավելելով, որ իրենք զարմացած չեն ընտրությունների արդյունքից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА