ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դե հերի՛ք է մատի փաթաթան սարքեք․ Շավարշ Քոչարյանը բարկացել է

20.03.2018 10:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դե հերի՛ք է մատի փաթաթան սարքեք․ Շավարշ Քոչարյանը բարկացել է

Հարցին ՝արդյո՞ք քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնումն է՝ հաշվի առնելով, որ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, թե կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին, ՀՀ Ագ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հունից հանել է․«Դե հերի՛ք է ադրբեջանական ցանկությունները տիրաժավորեք, եթե դրա մասին անընդհատ խոսում են Ադրբեջանից, դա հասկանալի է, իսկ երբ մեր լրագրողները դա դարձնում են մատի փաթաթան, դա չեմ հասկանում»,-բարկացած պատասխանեց ԱԳՆ փոխնախարարը՝ հեռանալիս ասելով, որ  հայտարարել կարող են ամեն ինչ, բայց ամեն հայտարարության չէ, որ Հայաստանը պետք է պատասխանի։ 

Երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ. Կարեն Կարապետյան

Լրագրողների վերջին հարցին էլ՝ ո՞վ է ապրիլից հետո նստելու բանակցային սեղանի շուրջ, Քոչարյանը չպատասխանեց, խորհուրդ տալով մի փոքր համբերել։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА