ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքի» ներսում  ընդհանուր որոշման չեն եկել

19.03.2018 21:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ելքի» ներսում  ընդհանուր որոշման չեն եկել

ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա անելիքները քննարկելու եւ որոշում կայացնելու համար այսօր նիստ էր հրավիրել: Ինչպես պարզվեց նիստից հետո, որոշում է կայացվել, որ խմբակցության ներսում գտնվող յուրաքանչյուր կուսակցություն կարող է առանձին որոշում  կայացնել: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինայնը. «Որոշել ենք, որ կուսակցությունից յուրաքանչյուրն այս իրավիճակում կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումներ եւ ծրագրերի հետ: Վաղվա ԱԺ քառօրյային «Ելքը» կշարունակի իր բնականոն աշխատանքը եւ մենք կշարունակնենք մեր քննարկումները: Եթե մինչեւ այս ասում էի, որ դաշինքի ներսում կուսակցություններն առանձին որոշումներ չեն կայացնելու, ապա այսօր դաշինքային ձեւաչափով խորհրդակցությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցություններն առանձին իրենց համար որոշումներ կայացնեն»,-նշեց Ն. Փաշինյանը:
Այն, որ «Ելքի» ներսում ամեն ինչ չէ, որ խաղաղ ու հարթ էր ընթանում, ակնհայտ էր դառնում նաեւ ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ, երբ խմբակցության պատգամվորները ժամանակ առ ժամանակ չէին կիսում «Ելքի» իրենց գործընկերների տեսակետները եւ դրանց մասին բարձրաձայնում ԱԺ ամբիոնից:

ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլին» կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА