ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջազգային արձագանքի բացակայությունը Ալիեւին խրախուսեց ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ. Տ. Բալայան

19.03.2018 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միջազգային արձագանքի բացակայությունը Ալիեւին խրախուսեց ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ. Տ. Բալայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարույանը համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Միջազգային մամուլն արձագանքում է երեւանյան այսօրվա զարգացումներին

«Ինչպես և սպասվում էր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ»,- նշել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Ալիևը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարությունների առնչությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА