ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք» խմբակցությունը լքեց ավագանու նիստը

19.03.2018 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Ելք» խմբակցությունը լքեց ավագանու նիստը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր՝ մարտի 19-ին, լքել է ավագանու նիստը, երբ սկսել են քննարկել «Երկիր Ծիրանիի» ներկայացրած երկու նախագծերը: Դրանք վերաբերում են մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը վերանվանելուն եւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելուն:

«Հիշեք, թե ինչ հարցազրույցներ էր տալիս Մարուքյանը ընտրություններից հետո»

Ավագանու «Ելք» խմբակցությունում հիմնավորում են, որ Վազգեն Սարգսյանի փողոցի վերանվանումն անընդունելի են համարում:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հուշարձանին. նախաձեռնությանը «Ելք»-ում դեմ չեն, բայց հիմնավորումները խեղաթյուրված են համարում: Ըստ խմբակցության անդամների՝ դրանով փորձ է արվում նվազեցնել այդ իրադարձություններին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը:

Այս պահին «Ելք»-ի անդամներն ավագանու նիստին հետեւում են այլ սրահից, մոնիթորների միջոցով: Նրանք նորից նիստերի դահլիճ կվերադառնան, երբ ավարտվի նշված հարցերի քննարկումը:

Ի դեպ, երբ ավագանու նիստի մեկնարկին ամբիոնին մոտեցած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կոչ է արել հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, ՀՀԿ խմբակցության անդամները ոտքի չեն կանգնել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА