ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում նավթահանքերի մշակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը

19.03.2018 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում նավթահանքերի մշակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում մի շարք նավթահանքերի մշակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, այդ մասին հայտնել է Իրանի նավթի հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքից հրաժարվելու դեպքում «տհաճ հետևանքների» մասին

«Եթե այդ նախագիծն արդյունքներ տա, դա կլինի շրջադարձային կետ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցում: Այն կարող է մեծ շահ բերել երկու կողմերին»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ երկու կողմերը բովանդակալից և կառուցողական բանակցություններ են անցկացրել բարեկամական մթնոլորտում:

Զամանինիան ասել է, որ իրենք համաձայնեցրել են համաձայնագրերի հիմնական դրույթները, որոնք պետք է ստորագրվեն Բաքվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА