ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը բացարձակ առաջատար է

19.03.2018 10:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը բացարձակ առաջատար է

ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքել  է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո։ Այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանում ամփոփվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքել է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝  0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։

Պուտինին արդեն շնորհավորել են մի շարք առաջնորդներ՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը, այլք։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА