ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեպարդիեն Փարիզում մասնակցել է ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը

19.03.2018 10:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դեպարդիեն Փարիզում մասնակցել է ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը ռուսական քաղաքացիություն ունի, այսօր Փարիզում քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում:  

Էրդողանը բացատրել է երկրում վաղաժամ ընտրությունների անցկացման մասին իր որոշումը


«Փարիզում Ռուսաստանի նախագահի ընտրություններում քվեարկել է Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի Ժերար Դեպարդիեն»,-  տեղեկացրել է Россия 24 հեռուստաալիքը:

Պատասխանելով հարցին, թե ինչ զգացողությամբ է կատարում իր քաղաքացիական պարտքը, դերասանն ասել է. «Ռուսաստանի նկատմամբ սիրո զգացմունքով»:

Դեպարդիեն ՌԴ քաղաքացիություն է ստացել 2013-ի հունվարի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Նշենք, որ Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի շուրջ 1600 քաղաքացի ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է Հայաստանից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА