ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերադառնալով Բաքվից՝ Իրանի արտգործնախարարը հոսպիտալացվել է

18.03.2018 21:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վերադառնալով Բաքվից՝ Իրանի արտգործնախարարը հոսպիտալացվել է

Վերադառնալով Բաքվից՝ Իրանի արտգործնախարարը հոսպիտալացվել է։ Այդ մասին IRNA գործակալությանը տեղեկացրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին: Նրա խոսքերով, արտգործնախարարի հիվանդության ծանրությունը հաշվի առնելով, բժիշկները նրան նշանակել են հանգստի ռեժիմ: Այդ կապակցությամբ ավելի վաղ ծրագրված հանդիպումը Օմանի արտգործնախարարի հետ հետաձգվել է: Մանրամասնություններ հայտնի չեն, թե խոսքն ինչ հիվանդության մասին է:

Իրանի իշխանությունները մեկ շաբաթ ժամանակ են տվել պետական կառույցներին Telegram-ից հրաժարվելու համար

Փաստ է, որ հիվանդությունից մեկ օր առաջ Իրանի արտգործնախարարը գտնվել է Բաքվում, որտեղ մասնակցել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Իրան քառակողմ հանդիպմանը: Հայտնի չէ, թե Իրանի արտգործնախարարին ինչ ժամկետով է հանգստյան ռեժիմ նշանակվել, եւ նա երբ կանցնի իր պարտականությունների կատարմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА