ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու հայ հրաշամանուկ ելույթ կունենան «SanremoJunior» միջազգային մրցույթում

18.03.2018 16:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկու հայ հրաշամանուկ ելույթ կունենան «SanremoJunior» միջազգային մրցույթում

Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել հայաստանյան  երգարվեստում: Պարզվում է՝  Հայաստանն առաջին անգամ միացել է «SanremoJunior»  հանրահայտ մրցույթին մասնակցող մի շարք երկրներին: Ավելին՝ Հայաստանին հնարավորություն է ընձեռվել անցկացնելու պատանեկան «Սանրեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրություններ: Իսկ պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին ՀՀ վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, Երեւանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երեւանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ , հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող Կարեն Մարգարյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը: Ընտրող հանձնաժողովն էլ ղեկավարում էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը:

Թշնամին տանկերով և այլ տեխնիկայով մոտենում է. Արցախի ՊՆ-ի հրապարակած նոր տեսանյութը

«1951 թվականից գործում է «Սանրեմո» միջազգային մրցույթը, իսկ 2010-ից էլ անցկացվում է «SanremoJunior»-ը: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Իսկ այս տարի  այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվել է Հայաստանին` շնորհիվ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետեւողական եւ հայրենանվեր գործունեության», - այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ժյուրիի անդամ ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ:

Ըստ ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ Զ. Արամյանի, մրցույթի հայաստանյան ընտրություններին մասնակցել են արտակարգ լավ երեխաներ. «Ընտրությունն անցկացվեց երկու փուլով, որի արդյունքում երկու հրաշամանուկ ընտրվեցին, որոնք Սան Ռեմո քաղաքում՝ իտալական հանրահայտ Արիստոն համերգասրահի բեմում՝ բարձրակարգ նվագախմբի կենդանի նվագակցությամբ, ապրիլի 19-ին ելույթ կունենան՝ ներկայացնելով Հայաստանը»:

Ի դեպ, ժյուրին բավական ուշագրավ որոշում է կայացրել՝ առավելագույն միավորներ վաստակած երկու մասնակիցների հնարավորություն տալով ներկայացնել Հայաստանը աշխարհահռչակ այս միջազգային մրցույթում: Թե ովքեր են նրանք, տիկին Արամյանը մանրամասնեց. «Հաղթող են ճանաչվում Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանը (դասատու` Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն` Հասմիկ Մկրտումյան) եւ Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան  Գոռ Հարությունյանը (դասատու` Ռուզան Մատինյան, տնօրեն` Աիդա Սարգսյան): Վստահ եմ, որ հրաշք իրադարձություն է սպասվում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներից Համլետ Բադալյանի ելույթը՝ հայաստանյան ընտրական փուլում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА