КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 23. 04. 2018 : :
Թոմաս Էվանսը հետապնդել է 31-ամյա կնոջն, ում անունը չի նշվում, մինչև տուն՝ նրան, իսկ հետո նրա չորսամյա դստերը բռնաբարելու համար: 37-ամյա տղամարդը զոհին պատահմամբ է ընտրել, երբ տեսել է, թե ինչպես է կինը երկու մյուս երեխաներին տանում դպրոց: Հետո նա կնոջ հետևից գնացել է և արդեն տանը հարձակվել է կնոջ վրա՝ նրան ուժգին ծեծելով, հաղորդում է Mirror-ը:
Տուժողը լուրջ վնասվածքներ է ստացել, մասնավորապես, նա գլխով ուժգին խփվել է փայտե հատակին, երբ նրա վրա պառկել է Թոմասը: Հետո տղամարդը առևանգել է նրա չորսամյա դստերը և նրա հետ անցել երեք նահանգի միջով: Ոստիկանությունը միայն երկու շաբաթ անց հայտնաբերել է Թոմասին ու աղջկան, ով քնած է եղել նրա մեքենայում երկաթուղու գծերի մոտ:
Փոքրիկը մեծ չափերի հագուստով է եղել, իսկ Թոմասն եղել է չափազանց հարբած: Չարլստոնի ոստիկության տվյալներով, աղջիկը բռնաբարված է եղել: Եթե տղամարդու մեղքը բոլոր մեղադրանքներով ապացուցվի, նրան ցմահ բանտարկություն է սպառնում:
Թոմասը միայն վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ նա գտնվում էր այլ հանցագործություններից մեկի համար, որոնք նրա կյանքում առավել քան բավարար են եղել: