КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 23. 04. 2018 : :
Մոսկվայի կենտրոնում տարհանել են «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնի այցելուներին և անձնակազմին: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը, տարհանման պատճառը «ականապատման» մասին անանուն հաղորդումն է եղել:
«Պայթյունի վտանգի մասին անանուն զանգից հետո «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնից տարհանում են աշխատակիցներին ու այցելուներին», - հայտնել է աղբյուրը:
Ոստիկանությունն ստուգումներ է իրականացնում շենքում:
Հիշեցնենք, որ «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնը պայթյունի վտանգի պատճառով ևս մեկ անգամ տարհանվել էր մարտի 8-ին: