ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետդումային կառաջարկեն բարոյական կոդեքս պատգամավորների համար

18.03.2018 13:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պետդումային կառաջարկեն բարոյական կոդեքս պատգամավորների համար

Ռուսաստանում կարող է հայտնվել բարոյական կոդեքս պատգամավորների համար: Այդ մասին հաղորդում է RT-ն՝ հղելով փաստաթղթին, որը Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը պատրաստվում է ներկայացնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

ՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի Դոնբասի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունն ապահովելու համար

Նախաձեռնության համաձայն, ռուսաստանյան խորհրդարանականներին և նրանց ընտանիքների անդամներին խորհուրդ կտան հրաժարվել բիզնես կլասով մասնավոր թռիչքներից, շքեղության ցուցադրումից ու արտասահմանում հանգստից:

Բացի այդ, կոդեքսում առաջարկվում է աշխատավայրում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ վարքագծի կանոններ ամրագրել: Փաստաթուղթը պատգամավորին կոչ է անելու «թույլ չտալ սեքսուալ նկրտումների ու տարբեր կարգի մերձեցմանը, ներառյալ՝ ինտիմ հարաբերություններին, հակելու դրսևորումներ»: Ընդ որում, նշվում է, որ կոդեքսը կրելու է խորհրդատվական բնույթ:

Պետդումայի պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Իվանովն ասել է, որ նախաձեռնությունը «գոյության իրավունք ունի»: Նա միաժամանակ ընդգծել է, որ ավելորդ է համարում բարոյական կոդեքսի գործողությունը պատգամավորների ընտանիքների անդամների վրա տարածելու առաջարկը:

crimerussia.com-ը հիշեցնում է, որ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը գլխավորող Լեոնիդ Սլուցկիին մեղադրել են միանգամից մի քանի լրագրողուհիների նկատմամբ նկրտումների համար: Ինքը՝ Սլուցկին, մեղքը հերքել է ու սպառնացել ԶԼՄ աշխատակցուհիներին դատի տալ զրպարտության համար: Մարտի 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА