ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոշի տերևների դրական հատկությունը

18.03.2018 11:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մոշի տերևների դրական հատկությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։

Կաթնամթերքի արտադրող մի շարք ընկերությունների հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը

Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։

  • Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն է ունենում ոսկորների, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
  • Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդեցություն ունենալ տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
  • Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիարեայից։
  • Մոշը նաև լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
  • Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը. կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։

Ինչպես պատրաստել մոշով թեյ

  • 1 ճաշի գդալ մոշ
  • 1 լիտր ջուր։

Եռացրեք ջուրը։ Անջատեք կրակը, միանգամից ավելացրեք մոշը։ Թողեք մի փոքր թրմվի։ Երբ թեյը սառչի, կարող եք խմել, բայց՝ առանց քաղցրացուցիչների։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА