ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր

17.03.2018 16:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր

Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց և կիրառել ձեռքի հակատանկային նռնականետեր

Բացի հրաձգային զինատեսակներից շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА