ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17.03.2018 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 17-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Զսպվածության ու հանդուրժողականության կոչ եմ անում.Արա Բաբլոյանի հայտարարությունը

Մասնավորապես փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА