ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեդվեդ. «Ռեալի» հետ խաղերում հաղթելու հնարավորություն ունենալու ենք

16.03.2018 18:40 ՍՊՈՐՏ
Նեդվեդ. «Ռեալի» հետ խաղերում հաղթելու հնարավորություն ունենալու ենք

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին: «Ծեր սինյորան» քառորդ եզրափակչում հանդիպելու է Մադրիդի «Ռեալին».

Պաշտոնական. Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արսենալից»

«Մեզ երկու լավ հանդիպում է սպասվում: Մենք հանդիպելու ենք մի ակումբի, որը շատ ուժեղ կազմ ունի: Նրանք երկու անգամ անընդմեջ հաղթել են Չեմպիոնների լիգայում: ՊՍԺ-ի հետ հաղթանակը մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Բարդ իրավիճակում ենք, քանի որ Պյանիչն ու Բենատիան որակազրկված են, սակայն հանդիպումը միշտ էլ սկսվում է 0:0 հաշվից: Բարդ է լինելու, մենք դա տեսել ենք նաև եզրափակչում, սակայն երկու խաղերում էլ հաղթելու հնարավորություն ունենալու ենք»,- Նեդվեդի խոսքերը մեջբերում է Ջանլուկա դի Մարցիոյի  կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА