ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է ուղղենք այն սխալները, որոնք թույլ են տրվել բոլշեւիկների կողմից»

16.03.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է ուղղենք այն սխալները, որոնք թույլ են տրվել բոլշեւիկների կողմից»

Այսօր լրանում է միջազգային իրավունքի խախտմամբ ընդունված Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի 97-ամյակը: Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը, ինչպես նաեւ Կարսի պայմանագիրը, ի սկզբանե անընդունելի էին Հայաստանի համար, որովհետեւ դրանով բոլշեւիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ: Եվ թեպետ ժամանակ առ ժամանակ ռուս քաղաքական շրջանակները հենց իրենք են նշում այն չեղարկելու անհրաժեշտության մասին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»:

Վստահ եմ, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը. Կարեն Կարապետյան

Ի դեպ, վերջերս ռուս քաղաքագետների եւ պատմագետների առաջ այս հարցը բարձրացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ. պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` Թուրքմենչայի պայմանագրի 190-րդ ամյակի առթիվ Երեւանում եւ Գյումրիում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ: Կ. Խաչատրյանը, դիմելով ռուս գործընկերներին, մասնավորապես նշեց. «Կարծում եմ` 21-րդ դարում հայ-ռուսական մեր սերտ համագործակցության միջոցով մենք պետք է ուղղենք այն սխալները, որոնք թույլ են տրվել բոլշեւիկների կողմից` հայկական հարցում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА