ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ՆՄԱՆ ՏԱՔ ՁՄԵՌԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

14.02.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ՆՄԱՆ ՏԱՔ ՁՄԵՌԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Անբնական տաք ձմռան հետ կապված գյուղատնտեսները լուրջ մտահոգություններ ունեն: «Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, եւ մեծանա ցրտահարության ռիսկը: Տեղումների սակավությունն էլ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների նվազմանը, ինչը կարող է մեծ հարված հասցնել հատկապես բանջարաբոստանային կուլտուրաներին: Եվ արդյունքում, գյուղատնտեսական տարին կարող է վտանգված լինել»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղատնտեսությամբ զբաղվող մի ֆերմեր:

Հնդկուհին տղամարդ է ձևացել և ամուսնացել 2 կնոջ հետ՝ նրանցից օժիտ ստանալու համար

Ի՞նչ են մտածում մասնագետներն այս մասին, եղանակային պայմանները որքանո՞վ կարող են վտանգ դառնալ գյուղատնտեսության համար: Հարցի պատասխանը նախ փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: Սակայն մեզ փոխանցեցին, որ այս պահին նախարարությունը հանդիպումներ է ունենում համայնքների գյուղատնտեսների հետ, դեռ ուսումնասիրություններ է իրականացնում՝ հասկանալու ներկա իրավիճակն ու հնարավոր ռիսկերը: Եվ մինչ նախարարությունում կհասկանան եւ կներկայացնեն մեզ, փորձեցինք տեսակետ ստանալ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՑ, ով բավականին լավատես էր.

- Այս պահին որեւէ վտանգ չեմ տեսնում: Միակ մտահոգությունը երաշտի վտանգն է, բայց կարծում եմ, որ ձմեռը դեռ իր խոսքը կասի: Հուսանք, որ տեղումներ կլինեն, հորդառատ անձրեւներ կգան, եւ այդ մտահոգությունն էլ կվերանա: Համենայնդեպս, այսօր ծաղկակալման, բողբոջման որեւէ խնդիր չունենք:

- Միայն այն հույսով ենք, որ եղանակը բարեհա՞ճ կգտնվի: Իսկ եթե, ամեն դեպքում, շարունակվի տաք ու արեւոտ ձմեռը:

- Աստված մի արասցե: Ամեն դեպքում, հույս ունենք, որ տեղումներ դեռ կլինեն: Որովհետեւ, եթե այսպես շարունակվի, հետագայում ստիպված ենք լինելու Սեւանից ջուր վերցնել, գյուղատնտեսական արտադրության անկում կլինի: Ամեն դեպքում, եկեք խոսենք ներկա պահին նկատվող վտանգների մասին. դեռ խնդիր չկա: Երեկոյան եւ գիշերային ջերմաստիճանը կայուն ցուրտ է, եւ հատկապես այգիներում բողբոջակալում չենք սպասում: Բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված եւս խնդիրներ չունենք: Մնում է ծաղկակալումից հետո ցրտահարություն չլինի:

- Իսկ նման տաք ձմեռ եղե՞լ է Հայաստանում, եթե այո, ապա ի՞նչ գյուղատնտեսական արդյունքներ գրանցվեցին այդ ժամանակ:

- Անկեղծ ասած, վերջին շրջանում այսպիսի տաք ձմեռ չեմ հիշում: Մեկ տարի եմ հիշում` 1990-ականների սկզբին, բայց այդ ժամանակ էլ գյուղատնտեսության համար որեւէ վտանգ չառաջացավ: Ամեն դեպքում, հուսանք, որ խնդիր չի առաջանա:

Հարաբերությունները հավերժացնելու համար հետևեք այս 9 խորհուրդներին

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА