ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուսաստանը, Վրաստանն ու Ուկրաինան ցանկանում են ազատվել ինձնից». Սաակաշվիլի

14.02.2018 14:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ռուսաստանը, Վրաստանն ու Ուկրաինան ցանկանում են ազատվել ինձնից». Սաակաշվիլի

Ռուսաստանը, Վրաստանն ու Ուկրաինան «ցանկանում են ազատվել ինձնից»: «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:

Բիլ Գեյթսը ցանկանում է ավելի շատ հարկ վճարել

«Իմ դեմ հարուցված քրեական գործը լիակատար սուտ է, Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ազատվել ինձանից», - ասել է Սահակաշվիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին  ուղղված տեսանյութում:

Նշենք, որ փետրվարի 12-ին Սաակաշվիլիին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան: Նա հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Լեհաստանից:

Սաակաշվիլի խոսքով՝  Լեհաստանի ՆԳՆ-ում նրան հարցրել են քաղաքական ապաստան խնդրելու մտադրության մասին: «Ես պատասխանեցի, որ չեմ խնդրի ոչ մի քաղաքական ապաստան»,- ասել է նախկին նախագահը NewsOne հեռուստաալիքի եթերում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА