ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլի հայ համայնքը հրաժեշտ է տվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին

14.02.2018 13:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ստամբուլի հայ համայնքը հրաժեշտ է տվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին

Ստամբուլի հայ համայնքը  հրաժեշտ է տվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, ով վերադարձել է Գերմանիա:
Նրան  ճանապարհելու համար օդանավակայան են ժամանել պոլսահայ համայնքի բազմաթիվ գործիչներ, հոգևորականներ, լրագրողներ, մտավորականներ և համայնքի ներկայացուցիչներ:

Հրաժեշտ տալու էին եկել նաև Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի միության անդամները, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ու այլք:

Հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ հրաժեշտի խոսքեր են գրել սոցցանցերի իրենց էջերում և ափսոսանք հայտնել Բեկչյանի հեռանալու կապակցությամբ` նշելով, որ վերջինիս կարիքը շատ են զգալու:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА